Եվրախորհրդարանի պատգամավորն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ապրիլի 3-ին ճանաչողական այցով Հայաստանում գտնվող Եվրախորհրդարանում Ֆրանսիայի ներկայացուցիչ Ֆրանսուա-Քզավիե Բելամինն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից հայտնում են, որ պատգամավորին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
Ֆրանսուա-Քզավիե Բելամինը ծաղիկներ է դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը:
Պատգամավորն այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան և գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Այցի ավարտին Հարություն Մարությանն անգլալեզու և ֆրանսալեզու գրքեր է նվիրել պատգամավորին:

Related posts

Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվն էլ հասել է մոտ 620-ի, անհետ կորածների թիվը՝ 2500-ի

Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը սեպտեմբերի առաջին շաբաթը կանխատեսվում է նորմայից ցածր. Լևոն Ազիզյան

Հորդառատ անձրևի հետևանքով Գյումրիում ջրալցվել են նկուղներ․ ՆԳՆ