Ես և Պուտինը կորոշենք և անհրաժեշտության դեպքում այստեղ կտեղակայենք ռազմավարական միջուկային զենք. Լուկաշենկո

Աշխարհաքաղաքական իրավիճակի զարգացումը ստիպել է Բելառուսի ղեկավարությանն ակտիվացնել բանակցությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ միջուկային զենքը Բելառուս վերադարձնելու շուրջ։ Այդ մասին հայտարարել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ուղերձով դիմելով հանրապետության ժողովրդին ու խորհրդարանին։

Նա ընդգծել է, որ ռազմավարական միջուկային զենքը երկիր կարող է բերվել աճող սպառնալիքների դեպքում։

«Ես և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կորոշենք և անհրաժեշտության դեպքում ռազմավարական միջուկային զենք կտեղակայենք այստեղ»,- ասել է Լուկաշենկոն։

«Մենք պահպանելու ենք և ապահովելու մեր երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը, այդ թվում ՝ միջուկային զինանոցով»,- ասել է նա և հավելել. «Այս զենքը կնպաստի մեր ինքնիշխանությանն ու անկախությանը»:

Միաժամանակ Լուկաշենկոն ընդգծել է, որ «Բելառուսը խաղաղասեր երկիր է»։ «Մենք չենք նախատեսում հարձակվել որևէ մեկի վրա, չենք ցանկանում կռվել որևէ մեկի դեմ»,- հայտարարել է Բելառուսի նախագահը։

«Մեր վերափոխված ինքնաթիռները կարող են նաև միջուկային մարտագլխիկներ կրել: Դուք Ռուսաստանի նախագահից լսել եք Բելառուսի տարածքում համապատասխան ենթակառուցվածք ստեղծելու համատեղ ծրագրերի մասին: Ես պարզապես

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան