Ես ճիշտ չեմ համարում հետևից պատասխանել ընդդիմադիրներին, քանի որ պատասխանելիս ուղիղ պետք է նայեմ իրենց աչքերին. Նիկոլ Փաշինյան

Ես ոչ- թե ծափահարությունների այլ ընդիմության դուրս գալու պատճառով հնարավորություն չունեցա պատասխանել հարցին: Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդադառնալով ընդդիմադիր պատգամավորների դահլիճը լքելուն:

«Պետք է անկեղծ ասեմ՝ պատշաճ չեմ համարում հետևից հարցին պատասխանել: Ես հույս ունեմ, որ այդ հարցով իրենք կվերադառնան, քանի որ հարցերին պատասխանելիս պետք է ուղիղ իրենց աչքերին նայեմ, բոլորի աչքերին: Չնայած կանոնակարգը թույլ չի տալիս, բայց բացառիկ պայմաններում հարցի պատասխանը կառկախենք, մինչև մեր գործընկերների վերադարձը դահլիճ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Related posts

Փրկարարներն իրականացնում են քամու հետևանքով տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման աշխատանքներ

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում