Եռակողմ հայտարարությունը համատեղ աշխատանքի լայն հնարավորություններ է ստեղծել. ՌԴ վարչապետ

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույնները և նշել, որ Ռուսաստանը բարձր է գնահատում եղբայրական Հայաստանի հետ հարաբերությունները, որոնք բազմամյա դաշնակցային ու ռազմավարական բնույթ են կրում՝ փոխանցում է РИА Новости-ն:

«Նախևառաջ ցանկանում եմ փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմ ողջույնները և լավագույն մաղթանքները»,- ասել է ՌԴ վարչապետը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:

Նա ընդգծել է, որ Մոսկվան բարձր է գնահատում Երևանի հետ եղբայրական հարաբերությունները. դրանք բազմամյա դաշնակցային ու ռազմավարական բնույթ են կրում:

ՌԴ վարչապետը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո ՌԴ-ի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված հայտարարությունը համատեղ աշխատանքի լայն հնարավորություններ է ստեղծել:

«Դրանք առաջին հերթին տնտեսական ու տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակումն ու ենթակառուցվածքային նոր երթուղիների ստեղծումն են: Այս ամենը Անդրկովկասյան տարածաշրջանի կայուն զարգացման համար պայմաններ կստեղծի»,- նշել է Միշուստինը:

Related posts

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում նախատեսող օրենքի նախագիծը

Կոռուպցիա, կոռուպցիա, Սևանի ափերին և Հունաստանի կղզիների, դղյակների ու միլիարդների մասին խոսեք. վարչապետ