Եռաբլուրի շիրմաքարերից ծաղիկներ գողանալու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Եռաբլուրի շիրմաքարերից ծաղիկներ գողանալու դեպքով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՔՕ-ի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Գողություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ)։ Այդ մասին 1lurer.am-ին հայտնել են ՀՀ ՔԿ-ից։

Հիշեցնենք՝ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես է տղամարդը վերցնում Եռաբլուրում զոհվածների շիրիմներին դրված ծաղիկները։

ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը 1Lurer.am-ին հայտնել էր, որ տեսանյութում պատկերված անձինք ՊՆ ՌՈ կողմից նույնականացվել և հայտնաբերվել են:
«Դեպքի առնչությամբ նախապատրաստված նյութերն ուղարկվել են վարույթն իրականացնող մարմնին»,- ասել էր Թորոսյանը։

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ