Ենթակառուցվածքների ապաշրջափակումը, «Խաղաղության խաչմերուկը» և TRIPP-ը ներդաշնակ են ԵՄ «Գլոբալ դարպասներ» ռազմավարությանը. փոխվարչապետ

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Վաշինգտոնում և Բրյուսելում կայացած բարձր մակարդակի հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, ներառյալ՝ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն ու եռակողմ հռչակագիրը, մեզ նոր հնարավորություն են տալիս ենթակառուցվածքների ապաշրջափակման, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և TRIPP նախագծի առաջմղման համար: Այդ մասին Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Այս նախաձեռնությունները միմյանց փոխլրացնում են, և, մեր կարծիքով՝ ներդաշնակ են ԵՄ «Գլոբալ դարպասներ» ռազամավարության հետ: Այդ առումով այսօր երկուստեք կարևորեցինք ԵՄ աջակցությունը՝ միտված տարածաշրջանի կայուն զարգացմանը: Արձանագրեցինք նաև, որ երկկողմ հարաբերությունների առանցքային բաղադրիչներից է վիզաների ազատականացման գործընթացը: Գոհունակությամբ ընդգծեցինք այս ուղղությամբ մինչ օրս գրանցված առաջընթացը: Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերով կունենանք շոշափելի ձեռքբերումներ»,- ասաց նա:

Մհեր Գրիգորյանը նաև ընդգծեց, որ այսօր ՀՀ-ի և ԵՄ-ի միջև մեկնարկել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն:

«Սա նոր հարթակ է, որտեղ համատեղ քննարկելու ենք դեռևս 2024 թվականի ապրիլին ԵՄ-ի կողմից հաստատված Դիմակայունության և աճի ծրագրի շրջանակում բազմոլորտ բյուջետային աջակցության իրականացման ընթացքը»,- ասաց նա:

Related posts

ԿԸՀ-ն հրապարակել է 232 ընտրատեղամասերի քվեարկության նախնական արդյունքները

Ինչ պատկեր է 131 ընտրատեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները

Նախնական արդյունքները՝ Շիրակի մարզի 162 ընտրատեղամասերից