ԵՄ-ն 3 մլն եվրո է հատկացրել ԼՂ-ում հակամարտության հետևանքով տուժած բնակչությանը

Եվրամիությունը արտակարգ օգնություն ցուցաբերելու համար 3 մլն եվրո է հատկացրել ԼՂ-ում հակամարտության հետևանքով տուժած բնակչությանը: Այս մասին ասված է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Եվրահանձնաժողովը Լեռնային Ղարաբաղում հակամարտության հետևանքով առավել տուժած քաղաքացիական անձանց կենսական անհրաժեշտ օգնություն ցույց տալու համար հայտարարել է մարդասիրական աջակցության համար լրացուցիչ 3 մլն եվրո հատկացնելու մասին»,- ասված է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ այդ ֆինանսավորումը կատարվում է ի հավելումն հոկտեմբերի սկզբից տրամադրված 900 հազար եվրոյի։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որի համաձայն՝ ռուս խաղաղապահ ուժեր են տեղափոխվել ԼՂ:

Related posts

Անօդաչու սարքի միջոցով քրեակատարողական հիմնարկի տարածք է ներնետվել բջջային հեռախոս

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ձերբակալել են ԱՄԷ-ի իրավապաների կողմից հետախուզվողի

ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչի է ոչնչացրել. նա պատրաստվում էր կամուրջ պայթեցնել Սարատովի մարզում․ տեսանյութ