ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv

ԵՄ կառավարությունները նախատեսում են վերանայել և խստացնել միգրացիայի և ապաստանի վերաբերյալ դաշնագիրը, որն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունիսին՝ հաղորդում է Euractiv-ը:

Պորտալի տվյալներով՝ 18 երկրի, այդ թվում՝ ԵՄ անդամ պետությունների և Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարները սեպտեմբերի 26-ին կհանդիպեն Մյունխենում՝ քննարկելու միգրացիոն քաղաքականության հնարավոր խստացումը։ Euractiv-ի ձեռք բերած փաստաթղթի համաձայն՝ օրակարգի հիմնական կետը կլինի Եվրահանձնաժողովին ուղղված կոչը՝ ներկայացնելու միջոցառումների փաթեթ, մինչև 2027 թվականի կեսերը միգրացիոն օրենսդրության մի քանի դրույթ «պարզեցնելու» համար։ Պորտալի տվյալներով՝ մասնավորապես, նախատեսվում է պարզեցնել ապաստանի դիմումների քննարկման ընթացակարգերը, որոնք թույլ կտան արագացնել մերժումների և արտաքսումների գործընթացը։

Հանդիպմանը կքննարկվեն նաև հատուկ դեպքերում, մասնավորապես, լուրջ հանցագործություններ կատարածների համար պաշտպանության կարգավիճակի չեղարկման դյուրացումը, որին կհաջորդի իրավախախտների արտաքսումը:

Նախարարները նաև կքննարկեն ապաստանի ընթացակարգերում բանավոր թարգմանության համար արհեստական ​​բանականության (AI) օգտագործման իրավական հիմքի ստեղծումը։ Կվերանայվի ԵՄ-ի Eurodac միգրացիոն տվյալների բազայի ընդլայնման հարցը, որը ներառելու է ստուգումների ընթացքում հավաքված տեղեկատվությունը: Սա թույլ կտա ԵՄ իշխանություններին ստանալ ավելի լիարժեք տեղեկատվություն համայնքի տարածք մուտք գործող միգրանտների վերաբերյալ:

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել