ԵՄ-ն մտադիր է Ռուսաստանի հետ բանակցությունների համար միասնական ներկայացուցիչ նշանակել

Եվրահանձնաժողովի խոսնակ Արիանա Պոդեստան հայտնել է, որ ԵՄ-ն մտադիր է Ռուսաստանի հետ բանակցությունների համար միասնական ներկայացուցիչ նշանակել։ Ակնկալվում է, որ նա պետք է քննարկումներ անցկացնի ռուս-ուկրաինական կարգավորման թեմայով:

Ռուսական մամուլն էլ, վկայակոչելով իր աղբյուրը, գրում է, որ ԵՄ երկրները Ռուսաստանի հետ բանակցությունների հեռանկարի վերաբերյալ առաջին քննարկումը կունենան մայիսի 27-28-ը՝ Կիպրոսում ԵՄ արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ։

Ավելի վաղ Եվրոպական խորհրդի նախագահը հայտարարել էր, որ Եվրամիությունը ցանկանում է բանակցել Վլադիմիր Պուտինի հետ: Անտոնիու Կոշտայի խոսքով՝ ԵՄ երկրները նման ներուժ ունեն և այդ հարցում վայելում են Զելենսկու աջակցությունը: Նա տեղեկացրելէ, որ ներկայում շփումների մեջ է Միության 27 անդամների ղեկավարների հետ՝ հասկանալու, թե ինչ պետք է քննարկեն Մոսկվայի հետ, երբ ժամանակը գա: Նա վստահեցրել է, որ ԵՄ-ն մտադիր չէ միջամտել ԱՄՆ-ի միջնորդությամբ նախաձեռնված բանակցություններին:

Related posts

7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը

Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ