ԵՄ-ն մշակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը

ԵՄ-ն սկսել է աշխատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ քսաներորդ փաթեթի ուղղությամբ, որում ներառված է նաև Բելառուսը՝ հայտարարել է ֆինանսական ծառայությունների հարցերով եվրահանձնակատար Մարիա Լուիս Ալբուկերկեն Լիտվա կատարած այցի ժամանակ։

«Միևնույն ժամանակ, մենք կշարունակենք պայքարել շրջանցող միջոցառումների դեմ։ Գիտեք, նույնիսկ երբ պատժամիջոցները հաստատվում են, կան երրորդ երկրներ, որոնք նպաստում են դրանց շրջանցմանը։ Սա մեր շարունակական աշխատանքի մի մասն է՝ գտնել ուղիներ, համագործակցել երրորդ երկրների հետ՝ դա կանխելու համար, և վերահսկել այդ գործընթացը, քանի որ խախտումն աջակցողներից շատերը կներառվեն ապագա պատժամիջոցների փաթեթներում»,- հայտարարել է եվրահանձնակատարը։

Հոկտեմբերի 23-ին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել էր հակառուսական պատժամիջոցների 19-րդ փաթեթի հաստատման մասին։ Այն ներառում է միջոցներ ռուսական բանկերի, կրիպտոարժույթների բորսաների և Հնդկաստանի ու Չինաստանի ընկերությունների դեմ։

Related posts

Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև արդարադատության ոլորտում համագործակցության հեռանկարները

Ընտանեկան բռնության 1375 հաղորդում՝ տարվա առաջին կիսամյակում

Իրանի հետ որևէ բանակցություն կամ խոսակցություն չի ընթանում և նախատեսված չէ. Թրամփ