ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում մինչև տարեվերջ ավարտին հասցնել կարգավորման գործընթացը

Հոկտեմբերի 26-27-ին տեղի ունեցած ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով ընդունված բանաձևում անդրադարձ է արվել Հարավային Կովկասին, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը:

«Եվրոպական խորհուրդն ընդգծում է իր շարունակական աջակցությունը՝ առաջ տանելու ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքների հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական և կայուն խաղաղության հաստատումը:

Եվրոպական խորհուրդն ընդգծում է Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությունը՝ ներառյալ նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց տները:

Այն աջակցում է Բրյուսելի նորմալացմանը գործընթացին և կողմերին կոչ է անում բարեխղճորեն ներգրավվել և մինչև տարեվերջ ավարտին հասցնել այս գործընթացը։

Եվրոպական խորհուրդը հրավիրում է Գերագույն ներկայացուցչին և Եվրոպական հանձնաժողովին՝ ներկայացնելու տարբերակներ այն մասին, թե ինչպես բոլոր հարթություններում լավագույնս ամրապնդել ԵՄ-Հայաստան հարաբերությունները», – ասվում է հայտարարությունում:

Related posts

Հնդկաստանն արգելել է Ադրբեջանից ապրանքների ներմուծումը երկիր

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել