ԵՄ-ն ավելի քան 25 միլիոն եվրո օգնություն կհատկացնի Հայաստանին. ֆոն դեր Լեյեն

Եվրամիությունը ավելի քան 25 միլիոն եվրո օգնություն կհատկացնի Հայաստանին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունից հետո։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ժամանելուն պես, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք հատկացրել ենք 5,2 միլիոն եվրո, ես այսօր Հայաստանի վարչապետին կասեմ, որ ուրախ ենք այս գումարը կրկնապատկել՝ հասցնելով 10,2 միլիոն եվրոյի, և ևս 15 միլիոն եվրո օգնություն ենք հատկացնում Հայաստանի բյուջեին», — ասել է նա:

Եվրահանձնաժողովի ղեկավարն ասել է, որ Գրանադայում հանդիպում կունենա Փաշինյանի հետ և կքննարկի Հայաստանին աջակցելու հարցը։

Related posts

Պանրխաշ` պարզության ու յուրօրինակ համի համատեղում

Այցելեք Գորիս և զգացեք քաղաքի ջերմությունը. Նիկոլ Փաշինյան

Գալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերը