ԵՄ-ն աջակցում է հոգեկան առողջության ոլորտում բարեփոխումներին. Մարագոս

Հոգեկան առողջությանը նվիրված ԵՄ նոր նախաձեռնության մեկնարկը տրվել է ապրիլի 16-ին։
«Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում հասանելի, ներառական հոգեկան առողջության ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ իրավական շրջանակի մշակմանը և մեխանիզմների ներդրմանը, ինչպես նաև հոգեկան առողջության վերաբերյալ հանրային ընկալման փոփոխությանը։
2 միլիոն եվրո բյուջե ունեցող այս ծրագիրն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» իրավապաշտպան ՀԿ-ի և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի գործընկերությամբ։
«ԵՄ-ն աջակցում է հոգեկան առողջության ոլորտում բարեփոխումներին՝ դիտարկելով հոգեկան առողջությունը որպես երկրի դիմակայունության կարևոր գործոն։ Հոգեկան առողջությունը մարդու իրավունք է, ԵՄ մոտեցումը դիտարկում է հոգեկան առողջությունը առողջապահական համատեքստից անդին՝ տեսնելով այն սերտորեն կապակցված կրթության, սոցիալական ծառայությունների, թվայնացման, զբաղվածության, շրջակա միջավայրի և կլիմայի ոլորտների հետ։ Ուրախ ենք՝ տեսնելու Առողջապահության, ԿԳՄՍ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների մեծ հետաքրքրությունը և հանձնառությունը՝ համատեղ աշխատանք իրականացնելու Հայաստանում հոգեկան առողջության ոլորտի օրակարգային հարցերի ուղղությամբ»,- իր խոսքում ընդգծեց Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը։

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան