Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը քննադատել են Լիբիայի Ներկայացուցիչների պալատի որոշումը՝ վավերացնել Թուրքիայի հետ 2019 թ. ստորագրված ծովային գոտիների սահմանազատման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը։
Որոշմանն անմիջապես արձագանքել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը՝ սոցիալական ցանցի իր էջում նշելով, որ ԵՄ-ի՝ որդեգրած դիրքորոշումը մնում է անփոփոխ, և համաձայնագիրն իրավաբանորեն անվավեր է։
«Այս համաձայնագիրը խախտում է երրորդ պետությունների ինքնիշխան իրավունքները, չի համապատասխանում ծովային իրավունքին, անվավեր է և առոչինչ։ Մենք վերահաստատում ենք մեր համերաշխությունը Հունաստանի և Կիպրոսի հետ»,- գրել է ֆոն դեր Լայենը։