ԵՄ երկրները նոր պատժամիջոցներ են սահմանել Իրանի նկատմամբ

ԵՄ անդամ երկրները որոշել են նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում ՌԴ-ին աջակցելու հետ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով DPA գործակալությանը, որը հղում է անում Բրյուսելի դիվանագիտական աղբյուրներին։
Պատժամիջոցներ են կիրառվել այն անձանց և կազմակերպությունների նկատմամբ, որոնք կարող են ներգրավված լինել իրանական անօդաչու թռչող սարքերի մշակման և Ռուսաստանին մատակարարման մեջ։ Նախնական տեղեկություններով՝ ԵՄ-ում նրանց ակտիվները կսառեցվեն, իսկ մուտքը ԵՄ երկրներ կարգելվի։

Պատժամիջոցները դեռ պետք է պաշտոնապես հաստատվեն համայնքի երկրների մայրաքաղաքներում գրավոր ընթացակարգով։ Դա պետք է արվի մինչև հոկտեմբերի 20-ը:

Related posts

Սմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով

Հունիսի 8-ի դրությամբ պետբյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար