Եմենի հութիները հայտնել են Իսրայելի հարավում գտնվող ավաիաբազային գերձայնային հրթիռով հարվածելու մասին

Եմենի հյուսիսում գործող ռազմաքաղաքական շիա «Անսար Ալլահ» շարժումը հայտնել է Իսրայելի հարավում գտնվող «Նևատիմ» ավիաբազային «Պաղեստին-2» գերձայնային հրթիռով հարվածելու մասին: Այդ մասին ասված է հութիների ռազմական հրամանատարության հայտարարության մեջ:

Անցյալ տարվա հոկտեմբերին «Անսար Ալլահ»-ը հայտարարել էր, որ հրթիռային և օդային հարձակումների միջոցով կաջակցի պաղեստինյան խմբավորումներին իսրայելական բանակի հետ Գազայի հատվածում դիմակայության հարցում:

Հութիները հայտարարել են Իսրայելի հետ կապված ցանկացած նավի վրա հարձակվելու մտադրության մասին, միևնույն ժամանակ նշել, որ չեն խանգարում տարածաշրջանում նավարկության ազատությանը և չեն վնասում այլ երկրների նավերին:

Related posts

Հնդկաստանն արգելել է Ադրբեջանից ապրանքների ներմուծումը երկիր

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել