Եղվարդ քաղաքի Արա Գեղեցիկ փողոցում այրվել է ավտոմեքենա

Ապրիլի 5-ին` ժամը 15։20-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Արա Գեղեցիկ փողոցում այրվում է ավտոմեքենա։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:34-ին, մարվել՝ 16:42-ին: Այրվել է Opel մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան։

Related posts

Թուրքիայում աղանդավորներից առգրավվել է 28 միլիոն դոլարի ոսկի

Տապալված ծառեր, հեղեղված փողոցներ, կարկուտ՝ Գյումրիում

Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են