Եղեգնաձորում հրշեջ-փրկարարները մարել են տան տանիքում բռնկված հրդեհը

Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12։07-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի Կամոյի փողոցում այրվում է տուն։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան (մոտ 120 քմ) և ավտոտնակի (մոտ 20 քմ) տանիքներում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։19-ին, մարվել՝ 13։57-ին: Մասմաբ այրվել են տան և ավտոտնակի տանիքների կառուցատարրերը (մոտ 80 քմ և 20 քմ), խոհանոցի առաստաղը (մոտ 15 քմ) և ավտոտնակի տանիքում կուտակած կենցաղային իրեր։

Related posts

Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

Բոլոր խոսակցությունները բնակչության վերադարձի մասին կոնֆլիկտածին են. Ռուբեն Ռուբինյան

Ե՞րբ դատարանը կքննի Մարտուն Գրիգորյանի կալանավորման հարցը