Եղանակային անոմալիաներ աշխարհում

Պտտահողմը հարվածել է ԱՄՆ Տեխաս նահանգի Ուիլյամսոն շրջանին՝ պատճառելով մեծ վնաս, խափանվել է Էլեկտրամատակարարումը: Այդ մասին հայտնում է Reuters-ը։

Գործակալության տվյալներով՝ տուժել է 23 մարդ, 12-ը տեղափոխվել է հիվանդանոց։ Հիմնականում տուժել է 2300 բնակիչ ունեցող Սալադո քաղաքը։ Տները մեծ վնաս են կրել, ծառերն արմատախիլ են եղել։

France24-ն էլ հայտնում է, որ  ջրհեղեղներից ու սողանքներից տուժել են Հարավաֆրիկյան Հանրապետության մի շարք բնակավայրեր՝ խլելով մոտ 259 մարդու կյանք:

Տեղումների նվազման մասին օդերևութաբանների կանխատեսումները չեն արդարացել, քաղաքներից բացի մեծ վնասներ են կրել գյուղական շրջանները: Ջրհեղեղի հետևանքով ավերել են բազմաթիվ տներ ու կամուրջներ։

Related posts

Թուրքիայի Չեշմե հանգստավայրում հրդեհ է բռնկվել. 3 գյուղ տարհանվել է

«Գրանդ Քենդի»-ի պաղպաղակ տեղափոխող մեքենան կողաշրջվել է․ վիրավորներ կան

Մ20 ԵԱ. Գասպար Տերտերյանը՝ արծաթե մեդալակիր