ԵԽԽՎ նախագահը Թուրքիային կոչ է արել՝ անհապաղ ազատ արձակելու Օսման Քավալային

ԵԽԽՎ նախագահ Թինի Քոքսը խոր հիասթափություն է հայտնել Ստամբուլի դատարանի կողմից հասարակական գործիչ, իրավապաշտպան Օսման Քավալային առանց ներման իրավունքի ցմահ ազատազրկման դատապարտելու վերաբերյալ որոշման կապակցությամբ:

«Այն փաստը, որ նա մոտ հինգ տարի անցկացրել է նախնական կալանքի տակ և այժմ ցմահ ազատազրկման է դատապարտվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան խախտող ճանաչված դատավարության արդյունքում, ցնցող է»,- նշել է Քոքսը:

Նա հիշեցրել է, որ Օսման Քավալայի գործով Ստրասբուրգի դատարանի որոշումը չկատարելը ԵԽ Նախարարների կոմիտեին ստիպեց գործը փոխանցել ՄԻԵԴ։ ԵԽԽՎ նախագահի խոսքով՝ Քավալան պետք է անհապաղ ազատ արձակվի:

Քոքսը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել՝ վերանայելու երկրում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների, օրենքի գերակայության հետ կապված իրավիճակը:

Related posts

Առաջիկայում Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորում կունենանք. Միրզոյան

Սա հաղթանակ է Հայաստանի ինքնիշխանության և ձեր ընտրած ձևով ապրելու իրավունքի համար. Զելենսկին՝ Փաշինյանին

Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 58.94 տոկոսը