ԵԽԽՎ նախագահը ԵԽ նախարարների կոմիտեին ԼՂ փաստահավաք առաքելություն ուղարկելու կոչ է հղել

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թինի Կոքսը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար և մարդու իրավունքների իրավիճակի հետագա վատթարացումը՝ հիշեցնում եմ վեհաժողովի՝ հունիսի 20-ին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին ուղղված դիմումը՝ հնարավորինս արագ կազմակերպել փաստահավաք առաքելություն դեպի Ադրբեջան՝ գնահատելու այն իրավիճակը, որում հայտնվել են հայերը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր՝ Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժի հասանելիություն չունենալու հետևանքով։

Միանում եմ երկխոսության կոչին, որը հղել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը 2023 թվականի հուլիսի 28-ին, և կոչ եմ անում Հայաստանին ու Ադրբեջանին՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ երկրներ վերջապես կատարել անդամակցության ընթացքում ստանձնած իրենց փոխադարձ պարտավորությունները՝ թուլացնելու լարվածությունը և վերականգնելու խաղաղությունն իրենց երկրների միջև»:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում