«Եթե Նիկոլ Փաշինյանը հրամանագիր ստորագրի ԳՇ պետին աշխատանքից ազատելու վերաբերյալ, բանակը չի ենթարկվի». Մանուկյան

«Եթե հրամանագիր ստորագրվի Նիկոլ Փաշինյանի կողմից ԳՇ պետին աշխատանքից ազատելու վերաբերյալ, համոզված եմ՝ բանակը չի ենթարկվի»,- այդ մասին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Նրա խոսքով՝ երբ խնդրի հանգուցալուծումը կլինի, իրենք կհայտնեն իրենց հետագա անելիքների մասին:

Հարցին՝ Բաղրամյան պողոտան բացելու մտադրություն կա՞, Մանուկյանն ասաց, որ կքննարկեն և կտեղեկացնեն:

Հաջորդ հարցին՝ կապի մե՞ջ են Օնիկ Գասպարյանի հետ, ընդդիմության վարչապետի թեկնածուն չհերքեց՝ նշելով, որ լայն քննարկումներ չկան, բայց տեղյակ են միմյանցից:

Related posts

Թուրքիայի Չեշմե հանգստավայրում հրդեհ է բռնկվել. 3 գյուղ տարհանվել է

«Գրանդ Քենդի»-ի պաղպաղակ տեղափոխող մեքենան կողաշրջվել է․ վիրավորներ կան

Մ20 ԵԱ. Գասպար Տերտերյանը՝ արծաթե մեդալակիր