Եթե մի կողմում հանրային անվտանգությունն է, մյուս կողմում՝ խաղադրույքների ոլորտը, թող փակվի. Փաշինյան

«Ես այնքան եմ ռադիկալ տրամադրված, որ խորհրդակցության ժամանակ, երբ որոշ կարգավորումների մասին ասել եմ, որ առաջարկում եմ էսպես անել, ասել են, որ կարող է ոլորտը փակվի, ընդհուպ ասել եմ՝ թող փակվի, որովհետև եթե մի կողմում հանրային անվտանգությունն է, մյուս կողմում՝ ոլորտը, թող այդպես լինի:

Բայց մյուս կողմից էլ քննարկման ընթացքում հասկացել եմ, որ դեռ կա ճանապարհ, որով կարելի է առաջ շարժվել, և որոշել ենք այդ ճանապարհով առաջ շարժվել»,- այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի՝ խաղադրույքների ոլորտի վերաբերյալ հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Related posts

Թրամփն ու Նեթանյահուն քննարկել են կարգավորումը Գազայի հատվածում

«Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» ծրագիրը՝ Գյումրիում

Բնում խեղդելու ենք ՀՀ ժողովրդից ինքնիշխանությունը խլելու, Հայաստանը գուբերնիա դարձնելու յուրաքանչյուր փորձ. Արթուր Հովհաննիսյան