Եթե Իրանը չհամաձայնի գործարքին, ապա շատ-շատ վատ բաներ տեղի կունենան. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանը չհամաձայնի իր առաջարկած գործարքին, ապա այդ երկրի համար շատ-շատ վատ բաներ տեղի կունենան:

«Իրանը բարձր տեղ է զբաղեցնում իմ՝ այն բաների ցուցակում, որոնց ես ուշադրությամբ հետևում եմ: Ինչպես գիտեք՝ վերջերս նրանց նամակ եմ ուղարկել և ասել՝ դուք պետք է ընտրություն կատարեք. կա՛մ մենք կխոսենք, կա՛մ շատ վատ բաներ տեղի կունենան Իրանի հետ: Ես դա չեմ ուզում: Իմ նախընտրությունն այն է, որ մենք աշխատենք Իրանի հետ»,- նշել է Թրամփը:

Ավելի վաղ Թեհրանը պատասխանել է Թրամփի՝ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ նամակին: Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ պատասխան նամակում շարադրված է Իրանի տեսակետն ընթացիկ իրավիճակի և ԱՄՆ նախագահի նամակում առկա թեզերի վերաբերյալ։ Արաղչին նշել է, որ Իրանի քաղաքականությունն է՝ վարել անուղղակի բանակցություններ, քանի դեռ երկիրը գտնվում է «առավելագույն ճնշման» և ռազմական սպառնալիքի տակ։

Related posts

ՊՆ զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ. ՊՆ

Միջազգային քրեական դատարանը Աֆղանստանի ղեկավարներին ձերբակալելու օրդեր է տվել

Արթուր Սարգսյանը կկալանավորվի. ԱԺ-ն համաձայնություն տվեց ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրին