Եթե ընտրություններն այս ուրբաթ լինեն, «Քաղաքացիական պայմանագիրը» էլի հաղթելու է 50+1 տոկոսով. Ալեն Սիմոնյան

ՀՀ-ում 2021 թվականին տեղի են ունեցել ընտրություններ, որոնք որևիցե մեկի մեջ կասկած չեն առաջացրել: ՀՀ-ն ունի օրինական ընտրված իշխանություն: Այսօրվա հարցումները ցույց են տալիս, որ իշխող խմբակցությունն առաջինն է հարցումներով, և ամենամեծ սատարումն ունի ՀՀ ժողովրդի մոտ: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Վստահ եմ, որ եթե ընտրություններն այս ուրբաթ լինեն, «Քաղաքացիական պայմանագիրը» էլի հաղթելու է այդ ընտրությունները 50+1 տոկոսով, իսկ 2026 թվականին մոտ՝ կարող է նույնիսկ ավելի շատ տոկոսով»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ ՀՀ իշխանությունը, ՀՀ վարչապետը մեծ աջակցություն ունեն:

Հարցին՝ Հայաստանում հեղաշրջման վտանգ տեսնո՞ւմ է, ԱԺ խոսնակը պատասխանեց. «Որևիցե մեկի կողմից հեղաշրջման վտանգ չեմ տեսնում, որովհետև վստահում եմ ՀՀ ժողովրդին»:

Related posts

Լոս Անջելեսում միգրացիոն քաղաքականության դեմ անցկացվող բողոքի ցույցերը վերաճել են լարված բախումների

Պաշտոնատար անձի ուղղորդմամբ քաղաքացին սուտ ցուցմունք է տվել. քրեական վարույթի նյութերը դատարանում են

Հրդեհ Ախուրյան գյուղում