ԵԱՏՄ անդամ պետությունների շուկայում տեխնիկական կանոնակարգերին չհամապատասխանող արտադրանքի հայտնվելու դեպքերը վերահսկելի կդառնան

Գործադիրը հավանություն է տվել 2024 թ. մայիսի 8-ին Մոսկվայում ստորագրված «Նշված ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման նպատակով՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու սկզբունքների ու մոտեցումների մասին» 2021 թ. փետրվարի 16-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:

Արձանագրությամբ ներկայացվող փոփոխությամբ առավել կհստակեցվեն արտադրանքի անվտանգության ապահովմանն ուղղված տեսչական մարմինների գործառույթների իրականացումը, ինչը կհանգեցնի սպառողների իրավունքների պաշտպանության ապահովման բարձրացմանը, պետական վերահսկողության իրականացման պարբերականությանը:

Ըստ այդմ՝ հիմնարար հիմքեր կստեղծվեն տեխնիկական կանոնակարգերի պետական վերահսկողության ոլորտում գործընթացների ընդլայնման, ինչպես նաև՝ տեսչական մարմինների միջև տեղեկատվության առավել արդյունավետ փոխանակման համար՝ ԵԱՏՄ անդամ պետությունների շուկայում տեխնիկական կանոնակարգերին չհամապատասխանող արտադրանքի հայտնվելու դեպքերն առավել վերահսկելի դարձնելու և կանխարգելումն ապահովելու նպատակով:

Related posts

Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին

Հոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը