ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարությունը Ադրբեջանի սադրանքների կապակցությամբ

ԵԱՀԿ նախագահող երկիր Լեհաստանի անունից հայտարարություն է տարածվել Ադրբեջանի վերջին սադրանքների կապակցությամբ: ԵԱՀԿ կայքում հրապարակված հայտարարության մեջ ասված է.

«ԵԱՀԿ-ում Լեհաստանի գործող նախագահությունն իր խոր մտահոգությունն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով բախումների վերսկսման կապակցությամբ, որը նոր զոհերի պատճառ է դարձել:

Մենք կոչ ենք անում զերծ մնալ ուժի կիրառումից և շարունակել վերջերս սկսված իմաստալից քաղաքական երկխոսությունը: Լեհաստանը՝ որպես ԵԱՀԿ-ի նախագահող երկիր, պատրաստակամ է համագործակցել գործընկերների հետ՝ վերականգնելու և ամրապնդելու տարածաշրջանում կայուն զարգացման ու տևական խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը:

Այդ առումով մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Նաև վերահաստատում ենք մեր վճռական աջակցությունը ԵԱՀԿ-ում գործող նախագահի (Լեհաստան) անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի շարունակական աշխատանքին»:

Related posts

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Փաշինյան