Դրիֆտ Երևանի կենտրոնում. 20 և 18 տարեկան երիտասարդներ են ձերբակալվել

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի պարեկները սեպտեմբերի 20-ի գիշերը՝ ժամը 1.40-ին, Տերյան և Թումանյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և, «Մերսեդեսով» հանդերձ, ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 20 և 18 տարեկան երկու երիտասարդի:

Ըստ ՆԳՆ ոստիկանության, նրանք Մաշտոցի պողոտայի և Բյուզանդի փողոցի խաչմերուկում «Մերսեդեսով» դրիֆտ են կատարել:

«Մերսեդեսը» տեղափոխվել և է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:

Related posts

Ուկրաինան և Ռուսաստանը շարունակում են գերիների փոխանակումը

Իրանը հայտարարել է, որ պատրաստվում է ջախջախիչ հարված հասցնել Իսրայելին․ Իրանական պետական հեռուստաընկերություն

Պայթյուն, օդային տագնապ՝ Թեհրանում