Դրեզդենում անհայտ անձը իսլամիստական կոչեր հնչեցնելով հարձակվել է անցորդների վրա

Դրեզդեն քաղաքում անհայտ անձը դանակով հարձակվել է անցորդների վրա: Այս մասին հաղորդում է ren.tv-ին՝ վկայակոչելով Spiegel պարբերականը, որի հրապարակման համաձայն հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է։

Նշվում է, որ հարձակումը կատարած անձը իսլամիստական ​​կոչեր է հնչեցրել և սպառնացել մարդկանց։

Դեպքի այլ մանրամասներն ու հանգամանքներ ճշտվում են:

Հիշեցնենք անցյալ շաբաթ Եվրոպան ցնցեց Փարիզի արվարձաններում ուսուցչի դաժան սպանության դեպքը։

Հարձակումը կատարվել է հոկտեմբերի 16-ի երեկոյան Փարիզից արևմուտք գտնվող Իվելին դեպարտամենտի Կոնֆլան-Սենտ-Օնորին քաղաքում։ 18-ամյա երիտասարդը գլխատել էր 47-ամյա ուսուցչին և սպանության լուսանկարը հրապարակել սոցցանցերում։ Երիտասարդը, որն ուներ չեչենական ծագում, ձերբալակության ժամանակ սպանվել էր։

 

 

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան