Դրական փոփոխություն տնտեսվարողների համար

Մայիսի 25-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց Կառավարության հեղինակած ««Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջին ընթերցման մանրամասները՝ այստեղ: 

Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի՝ կարգավորման առարկան վերաբերում է Կառավարության հավանությանն արժանացած արտահանման ծրագրեր իրականացնող կազմակերպությունների խմբում ներառվող ընկերությունների համար շահութահարկի նվազեցված` 5 կամ 2 % դրույքաչափ կիրառելու արտոնյալ ժամանակահատվածի երկարաձգմանը. «ԵՄ անդամ երկրների գործընկերների հետ բանակցությունների արդյունքում Հայաստանը իրավունք է ստացել եւս 8 տարի գործել արտոնյալ միջավայրում»:

Նախաձեռնությամբ առաջարկվում է 2018-ի հունիսին ընդունված օրենքով սահմանափակված արտոնյալ ժամանակահատվածը երկարացնել 8 տարով՝ սահմանելով մինչեւ 2029-ի դեկտեմբերի 31-ը:

Առաջինից երկրորդ ընթերցում պատգամավորները չեն ներկայացրել որեւէ առաջարկ: Կառավարությունը ներկայացրել է միայն խմբագրական բնույթի առաջարկ, որի հիման վրա լրամշակվել է նախաձեռնությունը:

Գլխադասային՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Հայկ Գեւորգյանը:

Related posts

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին