Դպրոցականների ներուժն ու գիտելիքը օդը գրավելու գործում. «ԱԹՍ դասընթաց 2022»

«ResponDrone» ծրագրի շրջանակներում Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համատեղ դպրոցականների համար նախաձեռնած «ԱԹՍ դասընթաց 2022»-ի ուսուցողական այցելության կանգառը Գյումրու ավիամոդելային խմբակն էր, որտեղ հանրապետության տարբեր մարզերից ու մայրաքաղաքից ժամանած դպրոցականներն իրենց ձեռքերով պատրաստեցին սավառնակներ: ԱԹՍ դասընթացի արդյունքում երեխաները ծանոթանում են ԱԹՍ բաղկացուցիչ մասերին եւ շահագործման կանոններին, ուսումնասիրում ԱԹՍ-ն շահագործման նախապատրաստելու գործընթացը, ինչպես նաեւ նման սարքերի սպասարկման առանձնահատկությունները: Նրանցից կրտսերը Նարեկ Պողոսյանն է. ապագա ծրագրավորող է, իսկ այս գիտելիքները ապագայում կմեկտեղի մասնագիտության հետ:

 

 

Related posts

Հրդեհ Ախուրյան գյուղում

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս․ Նիկոլ Փաշինյան

Նոր Արմավիր գյուղում մեքենաներ են բախվել, տեղի է ունեցել հրդեհի բռնկում և գազի բալոնի պայթյուն․ կան տուժածներ