Դերբենտում և Մախաչկալայում զինված հարձակում է տեղի ունեցել եկեղեցու և սինագոգի վրա. կան զոհեր

Անհայտ անձինք Դերբենտ և Մախաչկալա քաղաքներում հարձակվել են երկու ուղղափառ եկեղեցու, սինագոգի և ճանապարհապարեկային ծառայության կետի վրա:

Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ազգային հակաահաբեկչական կոմիտեում:

Հայտարարության մեջ նշվում է, որ հարձակման հետևանքով սպանվել են ոստիկաններ և քահանա:

Իրավապահները ձեռնարկում են բոլոր միջոցառումները՝ հարձակում գործած անձանց հայտնաբերելու և ձերբակալելու ուղղությամբ:

Հաղորդվում է, որ Դաղստանում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել:

Հիշեցնենք՝ այսօր մի խումբ զինված անձինք կրակ են բացել Դերբենտում սինագոգի և եկեղեցու ուղղությամբ, ինչի հետևանքով հրդեհ էր բռնկվել:

ՌՌ ՆԳՆ տվյալով՝ սպանվել է 6 իրավապահ, ևս 12-ը վիրավորվել է:

Երկու քաղաքում հրաձգություն է ընթանում հանցագործների և իրավապահների միջև:

Ավելի ուշ Դաղստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ 2 զինյալ ոչնչացվել է:

Related posts

Առաջիկա օրերին՝ անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա

Հայաստան կժամանի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարը

Աննա Հակոբյանն իրենց բակում հյուրընկալել է հեծանվորդներին