Դեսպան Հակոբյանը և Ալի Աքբար Սալեհին քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների ներկա ընթացքն ու զարգացման դինամիկան

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը այցելել է Թեհրանում գործող «Իրանագիտություն» հիմնադրամ, որտեղ հանդիպել է հիմնադրամի ղեկավար, ԻԻՀ նախկին արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիի հետ։ Այդ մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների ներկա ընթացքն ու զարգացման դինամիկան՝ գոհունակությամբ արձանագրելով վերջին տարիներին տարբեր, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտակրթական ոլորտներում արձանագրված առաջընթացը։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում և Իրանում իրանագիտության ու հայագիտության զարգացման հնարավորություններին՝ կարևորելով այս ուղղությամբ փոխանակման ծրագրերի և համատեղ միջոցառումների նշանակությունը։

Հատուկ ուշադրություն է դարձվել նաև Հարավային Կովկասի անվտանգությանն ու տարածաշրջանային կայունությանը, քննարկվել են միջազգային վերջին զարգացումներին առնչվող հարցեր:

Related posts

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող, Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել 6-րդ փուլում

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Էստոնիայի Հանրապետություն

Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Իրանի կառավարությանը և բարեկամ ժողովրդին․ ՀՀ ԱԳՆ