Դեկտեմբերի 19-ից Արցախի կրթական հաստատություններում պարապմունքները կվերսկսվեն

Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են՝ դեկտեմբերի 19-ից կվերսկսվեն պարապմունքները բոլոր այն կրթական հաստատություններում, որտեղ ուսումնական գործընթացը դադարեցվել էր Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման խափանման պատճառով։
• Դեկտեմբերի 14-17-ը բաց թողնված պարապմունքները կիրականացվեն դեկտեմբերի 26-28-ն ընկած ժամանակահատվածում:
• Ուսումնական գործընթացը դադարեցրած հանրակրթական դպրոցների 9-րդ և 12-րդ դասարանների սովորողների համար ուսումնական գործընթացը կազմակերպվել է դեկտեմբերի 14-17-ն ընկած ժամանակահատվածում:
• 6-օրյա ռեժիմով աշխատող ուսումնական հաստատություններում դեկտեմբերի 14-ին բաց թողնված դասաժամերը կլրացվեն՝ բաշխվելով հաջորդ շաբաթվա օրերին:

Related posts

Կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 11 անձ, այդ թվում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակից

Մենք կրկնապատկում ենք մեր տնտեսվարողների, ֆերմերների հնարավորությունը. Պապոյան

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել