Դեբեդ գետից դուրս բերված Արևը տեղափոխվել է ՀՕՖ խնամքի կենտրոն

Ալավերդի քաղաքում ապրիլի 25-ին Դեբեդ գետում հայտնված 2-ամյա Արևը դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից և տեղափոխվել ՀՕՖ (Հայ օգնության ֆոնդ) խնամքի կենտրոն:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը՝ շնորհակալություն հայտնելով կենտրոնի ողջ անձնակազմին:

«Մեկ ամսից ավելի է մեր բժիշկները ոչ միայն բուժեցին նրան, այլև տվեցին ծնողական խնամք և ջերմություն»,- նշված է Դերձյանի գրառման մեջ:

Նշենք, որ ապրիլի 25-ին մոր կողմից Դեբեդ գետը նետված փոքրիկ Արևիկը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել էր հիվանդանոց: Նրա մոտ առկա էին որովայնի և կրծքավանդակի սալջարդ, ջրահեղձություն:

Փոքրիկի մայրը կալանքի տակ է:

Related posts

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը նոր պետ ունի. կադրային բարեփոխումներ` Աննա Վարդապետյանի հրամաններով

Հայաստան Ռուսաստանի քաղաքացիների մուտքի արգելքը հակասում է երկկողմ հարաբերությունների դաշնակցային բնույթին. Զախարովա

Մեքենաներ են բախվել, «ՎԱԶ 2107»-ը գլխիվայր շրջվել է․ վիրավորները ոստիկանության ծառայողներ են