«Դա Հայաստանի սուվերեն իրավունքն է»․ Պեսկովը՝ ՀՀ ԱԺ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին

Դա Հայաստանի սուվերեն իրավունքն է․ այպես է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել ՀՀ ԱԺ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու փաստը։

«Իհարկե, հարկավոր է, որ իրենք հայերը և մնացած բոլորը հասկանան, թե դա որքանով է փոխադարձ ցանկություն, ինչպես են դրան վերաբերվում եվրոպացիները։ Ինչպես երևում է, Հայաստանում կան քաղաքական գործիչներ, որոնք կարծում են, որ դեպի ԵՄ կողմնորոշումը հավելյալ դիվիդենտներ կտա երկրի և ժողովրդի շահերի առումով՝ հստակություն չունենալով, թե արդյոք Եվրամիությունը հետաքրքրված է դրանով»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Related posts

2026-ի 9 ամիսներին առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու 20,345 դեպք է արձանագրվել

Հրապարակվել է լիցենզավորման ոչ ենթակա ապրանքների ցանկը․ ՊԵԿ

Պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը