Դա իմ գրառումն է, էջս չեն կոտրել. Վահրամ Պողոսյան

Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանի ֆեյսբուքյան էջը կոտրված չէ։

Սա Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ինքը՝ Վահրամ Պողոսյանը․

«Էջս չեն կոտրել։ Դա իմ գրառումն է», – ասաց Վահրամ Պողոսյանը։

Հիշեցնենք՝ քիչ առաջ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ այս պահին Շուշին հայկական զինված ուժերի վերահսկողությունից դուրս է, ինչից հետո քննարկումներ էին սկսվել, թե նրա էջը կոտրված է։
Գրառումը ներկայացնում ենք ստորև.

Հանրապետության նախագահի այսօր արած գրառումը հանրային շրջանակներում անկումային որոշակի տրամադրություններ է առաջացրել: Դա…

Опубликовано Վահրամ Պողոսյան/Vahram Poghosyan Понедельник, 9 ноября 2020 г.

Related posts

Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը

Պետությանը կվերադարձվի շուրջ 100.000 ԱՄՆ դոլար. դատարանը բավարարել է դատախազության հայցադիմումը

Ուժգին քամին պոկել է տանիքի թիթեղը, հարվածել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով