Դա աբսուրդ է. ՀՀ-ն չի քննարկում ռուսական ռազմաբազան հանելու հարց. Ալեն Սիմոնյան

«Դա աբսուրդ է. ՀՀ-ն չի քննարկում ռուսական ռազմաբազան հանելու հարց»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե 102-րդ ռուսական ռազմաբազան հանվելու է Հայաստանից:

Հարցին, թե կարո՞ղ է ինչ-որ փուլում, օրինակ, Ադրբեջանը սա մեկնաբանել որպես երրորդ ուժի ներկայություն ՀՀ-ում, Սիմոնյանն ասել է.

«Նախ խոսքը սահմանների մասին է, ոչ թե Հայաստանի Հանրապետության: Դա աբսուրդ է. նման բան չի քննարկվում, ձեզնից եմ լսում ու չի էլ կարող քննարկվել. այդպիսի բան չկա: Մի խոսքով, չգիտեմ՝ ով է այդպիսի խելացի բաներ ասում»:

 

Related posts

ԶՈՒ ԳՇ պետը Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությանն է ներկայացրել ՀՀ ԶՈՒ-ում բարեփոխումները

ՊԵԿ նախագահը՝ շրջհարկի փոփոխությունների առնչությամբ քաղաքացիների դժգոհությունների մասին

Լոս Անջելեսում միգրացիոն քաղաքականության դեմ անցկացվող բողոքի ցույցերը վերաճել են լարված բախումների