Դատարանն Արմեն Գևորգյանին թույլատրել է մեկնել Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նիստին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, թույլատրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին մեկնել Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նիստին։

Արմեն Գևորգյանի պաշտպանը միջնորդություն էր ներկայացրել՝ խնդրելով թույլատրել Գևորգյանին հատել ՀՀ սահմանը։ Ապրիլի 25-ից 28-ը կայանալու են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հերթական լիագումար նիստերը, որը տեղի է ունենալու Ստրասբուրգում. Արմեն Գևորգյանը՝ որպես ԱԺ պատգամավոր, պարտավոր է ներկա լինել նիստին։

Գևորգյանի պաշտպանը տեղեկացրել էր, որ Արմեն Գևորգյանը պատրաստվում է Ստրասբուրգում բարձրաձայնել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։

Related posts

ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 54 ահազանգ է ստացվել. ՆԳՆ

Երևանում և շրջանների մեծ մասում առաջիկա օրերին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև

Ադրբեջանցի հովիվը վերադարձվել է Ադրբեջանին. ԱԱԾ