Դատարանը որոշում է կայացրել դադարեցնել Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ հրապարակեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Հայկ Սարգսյանի գործով դատավճիռը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատարանը որոշեց Հայկ Սարգսյանին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով (անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

Հայկ Սարգսյանին 235-րդ հոդվածի 1-ի մասով (ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելը) վերագրված հանցանքը դատարանը համարեց չապացուցված:

Հայկ Սարգսյանը մեղադրվում էր 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի, որը վերաորակվել է անզգուշությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու հոդվածով, և ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար: 2018 թվականի սեպտեմբերի 10-ին դատարանը բավարարել էր Հայկ Սարգսյանի պաշտպանի միջնորդությունը և որոշում կայացրել Սարգսյանի նկատմամբ գրավը ճանաչել թույլատրելի։ 50 մլն դրամ գրավը վճարելուց հետո Սարգսյանն ազատ էր արձակվել կալանքից:

Related posts

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին