Դատարանը որոշել է Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել

Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է «Մարտի 1»-ի գործով նիստը: Այս գործով անցնող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա նախկին ենթակաները՝ Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը, դատարան չեն ներկայացել:

Նիստերի քարտուղարն ասաց, որ մեղադրյալներ Օհանյանն ու Խաչատուրովը պատշաճ ծանուցվել են, իսկ Քոչարյանի ծանուցումը վերադարձվել է՝ «չպահանջված» նշումով:

Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը առարկեց դատարանի գործողությունների դեմ «մեղադրյալ» եզրույթն օգտագործելու համար: Հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը միջնորդեց պատշաճ ծանուցվածներին հարկադրաբար դատարան ներկայացնել:

Քոչարյանի, Օհանյանի, Խաչատուրովի փաստաբաններն առարկեցին միջնորդության դեմ, պնդելով՝ իրենց նախկին պաշտպանյալները մեղադրյալի կարգավիճակ չունեն, հետևաբար պարտավոր չեն ներկայանալ դատարան, և հարկադրաբար ներկայացնելը իրավաչափ չէ:

Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ մյուս նիստում նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով:

Related posts

«Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը կաշառքի դիմաց դատապարտյալին թմրամիջոց է իրացրել. քրեական վարույթը դատարանում է

Հրդեհ Երևանի տներից մեկում. հայտնաբերվել է երեք քաղաքացու դի

Թուրքիայի Չեշմե հանգստավայրում հրդեհ է բռնկվել. 3 գյուղ տարհանվել է