Դատարանը հրապարակել է Ստեփանակերտի նախկին քաղաքապետի գործով որոշումը

Դատարանը բավարարել է ՀՀ քննչական կոմիտեի՝ Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Դավիթ Սարգսյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։

Այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

ՔԿ-ն միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ Ստեփանակերտի նախկին քաղաքապետի նկատմամբ «վարչական հսկողություն» խափանման միջոց կիրառելու մասին։

Հիշեցնենք՝ Դավիթ Սարգսյանը մեղադրվում է փաստաթղթերի կեղծման, խոշոր հափշտակության, խարդախության համար։

Մայիսի 25-ին Սարգսյանը և ևս 3 անձ ձերբակալվել էին, նախկին քաղաքապետին ներկայացվել էր մեղադրանք, մայիսի 27-ին վերջինս կալանավորվել էր:

Հունիսի 14-ին Ստեփանակերտի նախկին քաղաքապետի Դավիթ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխվել էր 2 ամիս ժամկետով տնային կալանքի:

Մոտ մեկ ամիս անց՝ հուլիսի 16-ին, ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել էր Ստեփանակերտի նախկին քաղաքապետի տնային կալանքի դեմ ներկայացված բողոքը. Սարգսյանն ազատ է արձակվել:

Related posts

Տաթևում «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումն առանձնացել է իր բովանդակային հագեցվածությամբ

Պաղպաղակ փարթի Շինուհայրում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Արմեն Գրիգորյանը և Մասուդ Փեզեշքիանն ընդգծել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման դինամիկ ընթացքը