Դավիթ Խուդաթյանը կնշանակվի ՏԿԵ նախարար

Դավիթ Խուդաթյանը, որ ներկայումս Արմավիրի մարզպետն է, կնշանակվի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք՝ օրեր առաջ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների արդեն նախկին նախարար Գնել Սանոսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել:

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Գնել Սանոսյանին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից ազատելու հրամանագիրը:

Related posts

Վերականգնվել է պետությանը պատճառված 305 մլն դրամի վնասը

ԱԺ նախագահին միջնորդագիր է ներկայացվել Արթուր Սարգսյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնության մասին

Ահա և կապը «անձնական կյանքի» ու երկրում օպերատիվ իրավիճակի միջև. վարչապետը պատասխանել է հարցադրումներին