Դավիթ Խաժակյանը պատասխանել է Ադրբեջանի պատվիրակի կեղծ քարոզչական թեզերին


Դավիթ Խաժակյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսի 44-րդ հերթական նստաշրջանի աշխատանքներին։ Ի թիվս բարձրացված այլ հարցերի Դավիթ Խաժակյանը պատասխանեց Ադրբեջանի պատվիրակ Հումբաթ Հուսեյնովի կեղծ քարոզչական թեզերին, ով ներկայացնում է ,Նոր Ադրբեջանե իշխող կուսակցությունը։
Հուսեյնովը, համապատասխան Ադրբեջանի պետական քարոզչական նոր թեզերին, խոսում էր անցյալում իբրև թե Հայաստանից տեղահանված անձանց իրավունքների մասին։ Դավիթ Խաժակյանը պատասխանելով Հուսեյնովին նախ մեջբերեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնության 7-րդ դրույթը, որով Ադրբեջանը պարտավորվում էր երաշխավորել ներքին տեղահանված անձանց և փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ։

Խաժակյանը նշեց, որ ադրբեջանական կողմը հրաժարվում է կատարել այս պարտավորությունը, և հրաժարվում է վերադարձնել փախստականներին Շուշի, Հադրութ և այլ շրջաններ։ Խաժակյանը խոսեց նաև Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման մասին և հորդորեց ադրբեջանցի պատվիրակներին՝ խոսել իրենց նախագահի հետ և հորդորել իրականացնել բոլոր այն պարտավորությունները, որոնք նոյեմբերի 9-ից ստանձնել է ադրբեջանական կողմը, ինչպես նաև ապաշրջափակել Լաչինի միջանցքը։

Related posts

Հաստատվել են 2026թ․ հեռակա ուսուցման ընդունելության միասնական քննությունների օրերը

Ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ, արհեստական օրակարգեր ձևավորելու նպատակով հարցումներ են տեղադրվել․ ՊՆ խոսնակ

Էմմա Պալյանը նոր պաշտոն ունի