Դաղստանում եռօրյա սուգ է հայտարարվել

Դերբենտում և Մախաչկալայում ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 20-ի: Նախնական տվյալով՝ նրանց թվում է անվտանգության 15 աշխատակից։ Ընդհանուր առմամբ, ըստ ԶԼՄ-ների տվյալների, տուժել է 44 մարդ, որից 37-ը՝ իրավապահ մարմինների աշխատակից։

Կիրակի երեկոյան Դաղստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր Դերբենտում սինագոգի և եկեղեցու, ինչպես նաև Մախաչկալայում ուղղափառ եկեղեցու և ճանապարհային ոստիկանության բաժանմունքի վրա հարձակումների մասին։ Այդ քաղաքներում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել։

Դաղստանում եռօրյա սուգ է հայտարարվել, չեղյալ են հայտարարվել բոլոր ժամանցային միջոցառումները, հայտնում է Դաղստանի ղեկավարի վարչակազմի մամուլի ծառայությունը։

Related posts

Եթե որևէ մեկը ներգրավված կլինի կոռուպցիոն գործարքի մեջ, պատժվելու է օրենքի ողջ խստությամբ. Արթուր Հովհաննիսյան

ՌԴ պատվիրակությունը Ստամբուլ է ժամանել բանակցությունների՝ առանց նախապայմանների. Մեդինսկի

Ավարտվել է ծեծի հետևանքով սպանված անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը. ՔԿ