Գրիգոր Մինասյանն ազատվել է արդարադատության նախարարի պաշտոնից

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Գրիգոր Մինասյանին արդարադատության նախարարի պաշտոնից ազատելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Գրիգոր Մինասյանին ազատել արդարադատության նախարարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

Ավելի վաղ Գրիգոր Մինասյանը տեղեկություն էր տարածել այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է իր հրաժարականի դիմումը

Related posts

Այսօր ամառային արևադարձն է․ Գագիկ Սուրենյան

Դուք պետության կայացման առանցքային դերակատարներից եք. Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին

5․1 մագնիտուդով երկրաշարժ՝ Իրանում