Գրադարանավարի օրվա առթիվ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը այցելել է մարզային գրադարան

Գրադարանավարի օրվա առթիվ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ այցելել է մարզային գրադարան՝ աշխատակիցներին շնորհավորել մասնագիտական տոնի առթիվ, իսկ գրադարանի տնօրեն Գևորգ Ամիրյանին երկարամյա բարեխիղճ աշխատանքի, նվիրումի և Շիրակի մարզպետարանի հետ արդյունավետ համագործակցության համար՝ հանձնել շնորհակալագիր։
«Այնքան ուրախալի է, որ Շիրակի մարզային գրադարանը միշտ առաջամարտիկ է ոլորտում, ինչն, իհարկե, հոգատար ու անձնվեր աշխատանքի արդյունք է։ Դուք կարևոր առաքելություն ունեք՝ մեր սերունդների մեջ գիտության, ընթերցանության հանդեպ հետաքրքրություն սերմանել։ Հիմա ասում են ընթերացանության հանդեպ սերը նվազել է, սակայն ես այնքան էլ համակարծիք չեմ, կարծում եմ՝ ավելի շատ ընթերցանության մոտեցումներն են փոխվել, բովանդակությունն ու ձևաչափը»,- նշել է մարզպետը՝ կարևորելով արդի պահանջներին ընդառաջ գործունեություն իրականացնելն ու գրադարանը երիտասարդների համար հետաքրքիր վայր դարձնելը։
Մարզպետը շրջել է գրադարանում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին, համալրման ու նորարարական գործընթացներին։ Շիրակի մարզային գրադարանն ունի 11 բաժին, գրադարանային հավաքածուն 220 հազարից ավելի է։
Երկարամյա բարեխիղճ աշխատանքի, գրադարանավարի օրվա առթիվ աշխատակիցներին պատվոգրեր և դրամական խրախուսում է հանձնել նաև մարզային գրադարանի տնօրեն Գևորգ Ամիրյանը։

Գրադարանավարի օրվա առթիվ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ այցելել է…

Опубликовано ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ Четверг, 6 октября 2022 г.

Related posts

Մեր Սահմանադրության մեջ որևէ տարածքային հավակնություն չկա․ վարչապետի պատասխանն՝ ադրբեջանցի լրագրողին

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան