Գործադիրը 500 000 դրամ սոցիալական աջակցություն կտրամադրի վիրավորում ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողներին

Գործադիրն այսօր հաստատեց 2022 թ. սեպտեմբերի 13-ից Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը:

Սոցիալական աջակցություն նախատեսվում է տրամադրել առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն չունեցող զինծառայողներին:

Ըստ այդմ, զինծառայողներին կդրամադրվի սոցիալական աջակցություն՝ 500 000 դրամի չափով:

Related posts

Առաջարկվում է մեկ տարով երկարաձգել սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ օրենքի ժամկետը

Հավանության է արժանացել «ՀՀ 2027 թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը. այն սահմանված կարգով կներկայացվի ԱԺ

Փոփոխություն տոմատի մածուկի ներմուծման գործընթացում․ կառավարության նոր որոշումը