Գորիսում շինարարական եռուզեռ է. վերակառուցվում են անբարեկարգ փողոցները

Գորիսում շինարարական եռուզեռ է. տեղեկացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը:

«Գետափնյա թաղամասի վերակառուցման աշխատանքները շարունակվում են։ Գորիս համայնքի ճանապարհային ցանցի բարելավումը դիտարկելով առաջնահերթություն՝ համայնքի  մի շարք թաղամասերի անբարեկարգ փողոցների վերակառուցման ուղղությամբ հետևողական աշխատանք է տարվում։

Այս պահին վերակառուցվում են նաև Վարարակն գետի հարակից մայթերը։ Փոխվում է նաև արտաքին լուսավորության համակարգը, կառուցվում է հեծանվային արահետ։

Ծրագիրն իրականացվում է Գորիսի համայնքապետարանի և ՏԿԵՆ Հայաստանի Տարածքային  զարգացման հիմնադրամի  համագործակցությամբ,  ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ` «Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակում։

Նույն ծրագրով է վերականգնվել Գորիսի պատմական միջուկը»,- տեղեկացրել է նա՝ ֆեյսբուքի իր էջում:

Related posts

ԿԸՀ-ն վավերացրել է քվեարկության նախնական արդյունքների արձանագրությունը

Հայաստանի տնտեսությունը 2025-ին աճել է 7,1 տոկոսով. Գևորգ Պապոյան

Սա հաղթանակ է Հայաստանի ինքնիշխանության և ձեր ընտրած ձևով ապրելու իրավունքի համար. Զելենսկին՝ Փաշինյանին