Գոռ Սահակյանը` Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 67 կգ քաշային Գոռ Սահակյանը երկրորդ տարին անընդմեջ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում Սահակյանը ոսկե մեդալ է նվաճել՝ երկամարտի 311 կգ արդյունքով (140+171 կգ)։
Հրում վարժությունում Գոռը գլխավերևում պահել է 171 կգ ծանրաձողն ու արժանացել նաև փոքր ոսկե մեդալին, իսկ պոկում վարժությունում բավարարվել է փոքր բրոնզով։
Հիշեցնենք՝ Գոռ Սահակյանը հաղթող էր ճանաչվել նաև 2023 թվականին Երևանում անցկացված Եվրոպայի առաջնությունում։
Սա Հայաստանի երկրորդ ոսկե մեդալն էր Բուլղարիայում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում։ Երեկ Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացել էր նաև 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը։

Related posts

Մեր Սահմանադրության մեջ որևէ տարածքային հավակնություն չկա․ վարչապետի պատասխանն՝ ադրբեջանցի լրագրողին

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան